Foto

ԱԳ նախարար Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա

Մայիսի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։