Foto

Օբլակը երկարաձգել է «Ատլետիկոի» հետ պայմանագիրը

Մադրիդի «Ատլետիկոյի» սլովենացի սարպասապահ Յան Օբլակը իսպանական ակումբի հետ ևս երկու տարվա պայմանգիր է ստորագրել: Այն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

«Ես ինձ շատ երջանիկ եմ զգում «Ատլետիկոյում»: Մշտապես բոլոր ուժերս կներդնեմ մեր թիմի հաղթանակի համար,՝ շարունակելով համառ մարզումներս»,-հայտարարել է 26-ամյա դարպասապահը:

Օբլակը «Ատլետիկո» տեղափոխվեց 2014 թվականին «Բենֆիկայից»: Այս տարիներին նա իսպանական թիմի դարպասը պաշտպանել է 203 խաղում, նրա կազմում 2018-ին դարձել Եվրոպա լիգայի, 2014-ի Իսպանիայի սուպեր գավաթի և 2018-ի ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող: