Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ մայիսի 12-ից 13-ին․ բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
65 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 13-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
- 10-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
- 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
- 3 դեպք՝ խուլիգանութան,
- 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքին տիրանալու, փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
- Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, սառը զենք կրելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, երեխային հակահասարակական գործողություններին ներգրավելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 2 դեպք՝ շորթման,
- 1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ








