Foto

ՔՊ–ի քարոզչական պաստառը՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա «Հետք»

Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեության հասցեից մոտ 100 մետր հեռավորությամբ՝ Էջմիածնի Մաշտոցի փողոցի բազմաբնակարան շենքի վրա, մի քանի օր է` քարոզչական պաստառ է փակցված։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզական պաստառը՝ վարչապետի լուսանկարով, չեն «տեսնում» ո´չ հանձնաժողովի անդամները, ո´չ Վաղարշապատի համայնքապետարանը, գրում է «Հետքը»։

Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա, վճարովի գովազդային վահանակների վրա, ընտրական շտաբների վրա։

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա: