ՌԴ Նովգորոդի մարզի М-11 մայրուղու վճարովի հատվածում շամպայնով բեռնված բեռնատար է շրջվել:
Կողաշրջված բեռնատարը քանդել է մայրուղու մետաղական կողապատը և մասնակիորեն փակել ճանապարհը: Շամպայնի արկղերը շպրտվել են մի քանի տասնյակ մետր շառավղով:
Վթարի պատճառների և տուժածների մասին տեղեկություններ չկան:









