Foto

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Փարիզ աշխատանքային այցը սկսվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդպիմամբ։
ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր: