Foto

Դավիթ Անանյան․ 35 գազալցակայանները բողոքարկել են 22 մլրդ դրամի հարկային պարտավորություններ

Պետական եկամուտների կոմիտեն 35 գազալցակայններում իրականացրել է ստուգումներ, այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Այդ 35 գազալցակայաններին ընդհանուր առմամբ առաջադրվեց 22 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որը ամոբողջությամբ այսօր վիճարկված է: Գործերի մի մասը բողոքարկման հանձնաժողովում է, մի մասը դատական կարգով է բողոքարկվում: Մենք դատական գործընթացների մեջ ենք, հետևաբար, ապագան ցույց կտա, թե ինչ ելք կունենա դատական վեճը»,- ասաց նա: