Foto

Նիկոլ Փաշինյան. Մարդն իսկապես բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում

Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է կառավարություն, որը մարդու իրավունքների խախտման դեմ պայքարող մարդկանց և կառույցների դաշնակիցն ու հովանավորն է, այսօր Մատենադարանում՝ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ համար կարևոր է, որ մենք մարդկանց աջակցենք, քաջալերենք, օգնենք, որպեսզի նրանք իսկապես նաև իրենց օբյեկտիվ ընդունակությունները զարգացնելու, կրթական համակարգի և կրթությանը հասանելի լինելու հնարավորությունների մեջ լինեն հավասար ուրիշների հետ և ուրիշների հետ օգտվեն հավասար հնարավորություններից։ Սա ռազմավարական խնդիր է մեզ համար, մեր երկրի համար, և այս խնդրի լուծման համատեքստում մենք պիտի կարողանանք հասնել նրան, որ Հայաստանում բոլոր դիրքերում լինեն լավագույնները՝ քաղաքականության մեջ լինեն լավագույնները, կառավարության մեջ լինեն լավագույնները, տնտեսության մեջ լինեն լավագույնները, կրթության մեջ լինեն լավագույնները, որովհետև միայն արդար և հավասար հնարավորությունների հասանելիությունն է, որ այսպիսի իրավիճակ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար», - ասաց վարչապետը։


Փաշինյանը նշեց, որ իրենց համար կարևոր է արձանագրել, որ մարդն իսկապես բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում։