Foto

Հազվագյուտ սև պինգվինի պատկերող կադրեր են հրապարակվել. տեսանյութ

BBC America հեռուստաալիքը հրապարակել Է պինգվինի ամենահազվագյուտ առանձնյակի կադրեր, որը գործնականում ամբողջովին սև գույնի Է: Facebook-ում հրապարակված տեսահոլովակի վրա ուշադրություն Է դարձրել Huffpost հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հնարավոր Է՝ դա սև պինգվինի առաջին կադրերն են պատմության մեջ»,- գրված Է վայրի բնության մասին Dynasties («Դինաստիաներ») հաղորդման մի դրվագի մեկնաբանություններում: Տեսահոլովակում ասվում Է, որ դա, հավանաբար, միակ ողջ մնացած առանձնյակն Է աշխարհում:
Հրատարակության տվյալներով՝ մելանիզմի հարուցած մուտացիան պարբերաբար հանդիպում Է բնության մեջ, սակայն կենդանու սև գունավորումը գրավում Է գիշատիչների ուշադրությունը, և բացառիկ առանձնյակներն արագորեն ոչնչանում են: Սև պինգվինը, որն ապրել Է մինչև չափահաս ցեղակիցների տարիքը, անտարակույս եզակի երևույթ Է: