Foto

«Ատլետիկո»- «Յուվենթուս». այսօր

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում խաղային հերթական օրը կկայանա երկու հանդիպում:

Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ին: Գերմանական «Շալկե»-ն կփորձի տանը առավելության հասնել «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին: