Foto

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Համաշխարհային տնտեսության աճը 2019 եւ 2020 թվականներին կարող է կազմել համապատասխանաբար 3,5  եւ 3,6 տոկոս, ինչը ցածր Է սպասվող ցուցանիշներից: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամի՝ այսօր հրապարակված զեկույցին:

Զեկույցում նշվում է, որ 2018 թվականին համաշխարհային տնտեսության աճը կազմել Է 3,7 տոկոս, ինչպես եւ կանխատեսվել Էր նախորդ զեկույցում,  տարվա երկրորդ կեսին տնտեսության աճի դանդաղում է արձանագրվել:

 

Արժույթի միջազգային հիմնադրամը համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազումը բացատրում Է զարգացած երկրների տնտեությունների աճի նվազմամբ, ինչպես նաեւ զարգացող շուկաներում աճի ժամանակավոր դանդաղմամբ: