Foto

Պեսկովը բարձր է գնահատել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների անցկացման պայմանները

Աբու Դաբիում Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների անցկացման համար ստեղծվել էին հարմարավետ և բարենպաստ պայմաններ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Աբու Դաբիում այս հանդիպման անցկացման համար ստեղծվել էին չափազանց բարենպաստ և հարմարավետ պայմաններ։ Մենք բոլորս շնորհակալ ենք էմիրաթական կողմին դրա համար»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով բանակցությունների հաջորդ փուլերի անցկացման վայրի վերաբերյալ հարցին։