«Արարատ» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել թիմի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին՝ հորեղբոր՝ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ։
«Հմայակ Հարոյանն իր կյանքի զգալի մասը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը և հայկական բանակի կայացմանը։
Ակումբը ցավակցում է Հարոյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով ուժ ու համբերություն այս ծանր կորստի պահին»,-նշված է ցավակցական տեքստում։









