Foto

Կառավարությունը ներկայացրել է 2019թ. ինտերակտիվ պետբյուջեն

ՀՀ կառավարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացվել 2019թ. ինտերակտիվ պետական բյուջեն: Ինտերակտիվ բյուջեի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում բյուջեի գումարները, տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերն առցանց ռեժիմով։ Ինտերակտիվ բյուջեում ներկայացված է, թե տվյալ պահի դրությամբ որքան գումար է ծախսվել և դեռևս ինչքան է նախատեսված ծախսել հետևյալ ուղղություններով. · Տնտեսական հարաբերություններ, · Շրջակա միջավայրի պաշտպանություն, · Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ, · Առողջապահություն, · Հանգիստ, մշակույթ և կրոն, · Կրթություն, · Սոցիալական պաշտպանություն, · Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր, · Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ, · Պաշտպանություն, · Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն: Կառավարության ներկայացրած ինտերակտիվ բյուջեն հասանելի է հետևյալ հղումով: