Foto

Թայլանդում 6-ամյա եղբորն ու քրոջն ամուսնացրել են իրար հետ, որ նրանց ազատեն «վատ ճակատագրից»

Թայլանդցի 6-ամյա երկվորյակները դարձել են ամուսիններ, գրում է «Daily Mail»-ը։ Նշվում է, որ նրանց ամուսնացրել են փողոցային շքերթով ու ավանդական խաղերով։

306244593e8e7ad72511216e9e8c14ff

Հարսանիքը, սական, եղբորն ու քրոջն օրինականորեն չի կապում և առավել ևս չի պարտադրում նրանց ամուսնական հարաբերություններ։ Ինչպես հայտնել են ծնողները, երբ երեխաները մեծանան, իրենց համար կարող են զույգ ընտրել։

Նշվում է, որ հենց տղայի ու աղջկա անձնական երջանկության համար էլ կազմակերպվել է այդ արարողությունը։ Թայլանդական ավանդության համաձայն, տարբեր սեռերի երկվորյակները մարդիկ են, ովքեր նախորդ կյանքում սիրել են միմյանց, բայց չեն կարողացել ամեն ինչ պարզաբանել և նրանց ազատել այդ «ճակատագրից»։

dead359a5bb2fa5312d02e525022a1c8

«Մենք պետք է երկվորյակների համար հարսանիք կազմակերպենք, որպեսզի լուծենք այն հարցերը, որոնք եղել են նրանց մոտ նախորդ կյանքում։ Եթե նրանց ամուսնացնեն, նրանք երջանիկ և առողջ կլինեն»,-ասել է երեխաների հայր Ամորսան Սանտորն Մալիրատը։

Vesti.am