Foto

«Forbes»-ը հայտնել է ԱՄՆ ամենահարուստ հայտնի մարդու անունը

ԱՄՆ ամենահարուստ հայտնիների ռեյտինգը, որը կազմել է «Forbes» ամսագիրը, գլխավորում է կինոռեժիսոր Ջորջ Լուկասը, փոխանցում է «Газета»-ն:

Լուկասի կարողությունը գնահատվում է 5,4 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է ֆանտաստ-ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը՝ 3,7 մլրդ դոլարով:

Երրորդ հորիզոնականում է հեռուստաղարդավարուհի Օփրա Ուինֆրին 2,8 մլրդ դոլարով, իսկ չորրորդում՝ մարզիկ Մայքլ Ջորդանը, 1,7 մլրդ դոլարով:

Vesti.am