Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հակածխախոտային քաղաքականության նոր նախագիծ է մշակել, որով մոտակա 30 տարվա ընթացքում պլանավորվում է ծխախոտի օգտագործումը նվազեցնել՝ հասցնելով 5 տոկոսի, այնուհետև այն հանել օրինական վաճառքից։
«Նոր հայեցակարգի նպատակն է զգալիորեն նվազեցնել բնակչության շրջանում ծխախոտի օգտագործման տարածումը մինչև 2050թ․, ապա ուսումնասիրել ծխախոտային արտադրանքի շրջանառությունից դուրս գալու հնարավորությունը», - նշվում է փաստաթղթում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաջորդ տարվանից Ռուսաստանում ծխախոտը զգալիորեն թանկանալու է, իսկ էժանագին ապրանքատեսակների թիվը նվազելու է։
Vesti.am