Foto

Թողարկվել է «Պրոսոտոկվաշինոյի» ամանորյա սերիան

«Սոյուզմուլտֆիլմը» հրապարակել է «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր սերիան։ Դրա հին տարբերակի երկրպագուների համար բոնուս է «Եթե ձմեռ չլիներ» հայտնի երգը՝ Գարիկ Սուկաչևովի, Իվան Օխլաբիստինի ու Յուլյա Մենշովայի կատարմամբ։

Սցենարի համաձայն՝ հերոսները պատրաստվում են դիմավորել Նոր տարին, չնայած տոնական տրամադրությունը փոքր ինչ փչացնում է ձյան բացակայությունը՝ անոմալ տաքացման պատճառով։ Այդ ժամանակ ընկերները «ամանորի հրաշքի» ստեղծման համար դիմում են խորամանկության։

«Պրոստոկվաշինոյի» նոր տարբերակի պրեմիերան կայացել էր ապրիլի 3-ին։

https://www.youtube.com/watch?v=CUUhvgxxtow

Vesti.am