Foto

Թրամփը հավանություն է տվել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի ևս մեկ հատվածի կառուցմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի՝ 185 կիլոմետր երկարությամբ ևս մեկ հատվածի կառուցման պարտավորագրի հաստատման մասին, տեղեկացնում Է «Интерфакс»-ը:

«Գտնվում եմ Օվալաձև առանձնասենյակում և հենց նոր հաստատեցի Տեխասում պարսպի ևս մեկ մեծ 115-մղոնանոց հատվածի կառուցման պարտավորագիրը: Արդեն կառուցում և նորոգում ենք այդ արգելապատը, որոշ հատվածներ ավարտված են: Դեմոկրատները պետք Է դադարեցնեն կառավարության աշխատանքի կասեցումը և մինչև վերջ ֆինանսավորեն պարսպի շինարարությունը: Միլիարդավոր դոլարներ և կյանքեր կպահպանենք»,- գրել Է Թրամփը Twitter-ում: