Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter ցանցի իր էջում:
«Գեներալ Ջիմ Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին՝ իմ վարչակազմում որպես պաշպտանության նախարար ծառայելով վերջին երկու տարում: Ջիմի պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերվել հսկայական առաջընթաց, հատկապես (ԱՄՆ-ի զինված ուժերի կարիքների համար) նոր մարտական տեխնիկայի գնման առումով:
Գեներալ Մեթիսն ինձ հսկայական օգնություն ցուցաբերեց այն բանում, որ ապահովվի դաշնակիցների ու այլ երկրների կողմից ռազմական պարտավորությունների իրենց բաժնի վճարումը:
Պաշտպանության նոր նախարարի թեկնածությունը կառաջադրվի մոտ ժամանկներս»,- ասել է Թրամփը:









