«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը «Facebook»-ի էջում տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն մտադիր է ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրել:
«ՀՀ Սահմանադրության և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը և առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը»,-գրել է նա:
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:









