ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տասը տարի շարունակ գաղտնի օգնել է ֆիլիպինցի մի տղայի՝ Տիմոտի անունով: Հայտնում է «CNN»-ը, փոխանցում է «Газета»-ն:
Հեռուստաընկերության տվյալներով՝ նա օգտագործել է կեղծանուն:
Ինչպես նշվում է, Բուշը գումար է փոխանցել նրա կրթության, արտադասարանային միջոցառումների և սննդի համար։
Դրանից բացի, նա տղային անանուն նամակներ է գրել:
«Ուզում եմ քո նամակագրության ընկերը լինել: Ես ծեր մարդ եմ, 77 տարեկան, բայց սիրում եմ երեխաներին: Եվ թեկուզ մենք դեռ չենք հանդիպել, զգում եմ, որ արդեն սիրում եմ քեզ: Ես ապրում եմ Տեխասում և երբեմն կգրեմ քեզ: Հաջողություն», - նամակից մեջբերում է անում «CNN»-ը:
Նշվում է, որ Բուշը որոշել է ֆինանսավորել երեխային, երբ 2001 թվականին այցելել է Վաշինգտոնում տեղի ունեցող սուրբծննդյան համերգ:
Vesti.am









