Foto

Լոս Անջելեսում բացվեց արագընթաց տրանսպորտային թունելը. տեսանյութ

The Boring Company ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասքին, արագընթացիկ տրանսպորտային թունել է բացել Լոս Անջելեսի տակ, որը մտածված է որպես երթևեկության վերգետնյա միջոցների և մետրոյի այլընտրանք, փոխանցում է «ТАСС»-ը:

«Թունելում կարելի է ընթանալ ժամում ավելի քան 240 կիլոմետր արագությամբ: Այս արագությամբ թվում է, թե վայրկենապես տեղափոխվում ես քաղաքի մի այլ կետ»,- գրել է Մասքը:

Նրա խոսքով՝ թունելով կընթանան էլեկտրական քարշով հարթակներ, իսկ ապագայում նաև էլեկտրամոբիլներ, մասնավորապես Tesla մակնիշի:

https://www.youtube.com/watch?v=KLNMufcM1m0

Vesti.am