Ինֆորմացիոն անվտանգության փորձագետները հայտնաբերել են վտանգավոր ծրագիր, որը լիցքաթափ է անում «Android» համակարգով աշխատող հեռախոսների մարտկոցները։ Այդ մասին գրում է «Mirror»-ը։
Այդ վիրուսը ստացել է «Andr/Clickr-ad» անվանումը։ Ոչինչ չկասկածող միլիոնավոր մարդիկ այդ ծրագիրը ներբեռնել են «Google Play»-ից՝ այլ անվնաս ծրագրերի հետ։
Եթե որևէ մեկը բախվել է նման խնդրի, անվտանգության մասնագետները խորհուրդ են տալիս ստուգել գաջեթը անտիվիրուսի միջոցով, որպեսզի հայտնաբերեն և ջնջեն վիրուսը։
Vesti.am