Մոսկվայում, մետրոյի «Տուրգենևսկայա» կայարանում 3,5 մետրանոց տոնածառ է դրված՝ պատրաստված երթևեկության համար նախատեսված «Единый» օգտագործված քարտերից։ Ինչպես հայտնում է «ТАСС»-ը՝ տոնածառը պատրաստելու համար անհրաժեշտ է եղել 230 հազար ստվարաթղթե «Единый» քարտ։ Հենց այս քանակի քարտ են թափում օրական ուղևորները, մետրոյով երթևեկելուց հետո։ Այս քանակը իր կշռով հավասար է 16 մետրանոց բնական եղևնու քաշին, նշված է քարտային տոնածառի վրա։