Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշենք, որ երեկ դատարանը մերժել էր Վաչագան Ղազարյանին 5 մլն դրամից սկսած գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:









