Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատման դիմում չի գրել: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մնացականյանը:
Ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»:
Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց.«Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»:
Սկզբնաղբյուրը՝ Tert.am:









