Ճապոնիայում որպես 2018 թվականի խորհրդանիշ են ընտրել «աղետի» հիերոգլիֆը: Այդ մասին տեղեկացնում է «Газета»-ն:
Ավելի վաղ Ճապոնիայի հիերոգլիֆների տառաճանաչության ստուգման ասոցիացիան անց էր կացրել հարցում, որտեղ այս հիերոգլիֆն ամենից շատ ձայներն էր հավաքել: Նշվում է, որ նման ընտրությունը պայմանավորված է խոշոր երկրաշարժով և մի քանի ջրհեղեղներով, որոնք տեղի ունեցան Հոկայդո կղզում: Հիերոգլիֆային խորհրդանիշը Ճապոնիայում ընտրում են 1995 թվականից, որոնք կապված են անցած տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
«Աղետի» հիերոգլիֆը հանդիսավոր կերպով փորագրել են Կիյոմիձու տաճարում: Այն նկարելու համար օգտագործվել է սպիտակ ձիու պոչից պատրաստաված վրձին:
Vesti.am









