«InSight» իջեցվող մոդուլն ստացել է առաջին լիարժեք «սելֆին»՝ իրեն լուսանկարելով իր ռոբոտացված «ձեռքի» մեջ տեղակայված խցիկի միջոցով: Այդ լուսանկարը գիտնականներին կօգնի ընտրելու հորատման աշխատանքների վայրը, հայտնել է «NASA»-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան, փոխանցում է «РИА Новости»-ն:
«InSight»-ի շրջակայքում խոշոր բլուրների և փոսերի գրեթե լիակատար բացակայությունը նշանակում Է, որ մեր գործիքների աշխատանքին ոչինչ չի սպառնում»,- հայտարարել Է «NASA»-ում «InSight»-ի առաքելության ղեկավարը:
Vesti.am