Foto

Այսօր հնի և նորի կռվի ավարտն է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Երևանի 1/20 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է Հայաստանի այն ներկայի համար, որն սկսել է, և այն ապագայի համար, որի մասին խոսել են քարոզարշավի ընթացքում։

«Այսօր հնի և նորի կռվի ավարտն է: Քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ գնալ ընտրատեղամասեր և իրենց քաղաքացիական պարտքը կատարել, չհանգստանալ, հանկարծ չկարծել, թե ամեն ինչ ավարտված է: Այսօր է ամեն ինչ ավարտվելու: Այսօր մինչև ժամը 8-ը քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամենն ավարտին հասցնելու: Հետևաբար, բոլորս անելիք ունենք այսօր»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը կոչ արեց ոստիկանությանը բոլոր մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկել: