Foto

Մեր ժողովրդի ակնկալիքները պետք է արդարանան. Ռուստամյան

Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյան ևս կատարեց քաղաքացիական իր պարտքը՝ քվերակերլով հանուն մեր երկրի ապագայի:

Լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից և քվեարկել է հանուն նրա: «Մեր ժողովրդի ակնկալիքները պետք է արդարանան, չհիասթափվի, տեսնի այն Հայաստանը, որը երազում է»,- ասաց Ռուստամյանը։

«Քարոզարշավի համար տրված ժամանակն աննախադեպ քիչ էր, ասելիքը՝ շատ-շատ»,- ասաց նա։