Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 201.250 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 7.76 տոկոսը: Այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ անդամ Լաուրա Գալստյանը:
Նկատենք, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել էր 344.714 մարդ կամ մասնակիցների 13.2 տոկոսը:









