Foto

ՕԵԿ-ը վստահաբար լինելու է նոր խորհրդարանում. Արթուր Բաղդասարյան

«Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական ծրագրերով երկիրը կառավարելու, աշխատատեղեր ստեղծելու, Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին սպառանալիքները հաղթահարելու օգտին», - այսօր քվեարկությունից հետո նշեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Քվեարկեցի Հայաստանի առջև ծառացած բյուր ու բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու ու հանգուցալուծելու օգտին։ Ընդհանուր առմամբ քվեարկությունն ընթանում է նորմալ։ Ժամը 10.00-ի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չունենք։ Մեր ժողովրդին մաղթում ենք արդար քվեարկություն»,– ասաց նա։

Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ ՕԵԿ-ը վստահաբար լինելու է նոր խորհրդարանում: