Երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում է յուրաքանչյուրը: Քվերակությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նման միտք արտահայտեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա քվեարկեց 9/59ընտրատեղամասում:
«Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին՝ այսօր ժողովրդի կամքի արտահայտման օրն է, հետևաբար տոն է: Եվ այդ տոնը ժողովուրդը կնշի գալով ընտրատեղամաս և ընտրություն կատարելով: Ընդ որում, ընտրելով ազատ և անկաշկանդ, անկախ նրանից, թե ում է ձայնը տալու: Սա պետք է լինի ընտրություն ապագայի համար, քանի որ յուրաքանչյուր ընտրող պետք է դատի իր խղճով և մտածի իր ընտանիքի ապագայի համար, մտածի այն պատասխանատվության համար, որը կրում է: Իսկ երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում է յուրաքանչյուրը»,-ասաց նախագահը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:









