Foto

Շվեյցարիան նոր նախագահ ունի

2019 թվականին, Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատների ընտրության արդյունքում, երկրի նախագահ է ընտրվել Ուլի Մաուրերը: Այդ մասին հայտնում է «Telebasel»-ը, փոխանցում է «Газета»-ն:

Արդյունքների հրապարակումից հետո 68-ամյա Ուլի Մաուրերը հայտարարել է, որ կհրաժարվի նախագահական նոր ժամկետի տոնակատարություններից, քանի որ արդեն իսկ նշել է իր հաղթանակը 2012 թվականի ընտրություններին:

Մաուրերն աջ պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է: Մաուրերն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2012 թվականին:

Vesti.am