Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդին հույս է հայտնում, որ քաղաքային իշխանությունը պատշաճ ուշադրություն կդարձնի վարպետի երևանյան թանգարանին՝ լուծելով դրանում առկա խնդիրները։ «Էդուարդ Իսաբեկյան» պատկերասրահը կարող է դառնալ մայրաքաղաքի լավագույն ու հետաքրքիր անկյուններից մեկը։
Սակայն քաղաքային նախկին իշխանավորները՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, թանգարանը թողել են բախտի քմահաճույքին։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ, այսօր ասաց Երևանի գեղարվեստական ակադեմիայի ռեկտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը։
«Թանգարանային սրահ ստեղծելու որոշումն ընդունվել էր դեռ 2004-ին։ Սակայն սրահը բացվեց միայն 2013-ին։ Իսկ այսօր արդեն պատկերասրահը ողբերգական վիճակում է՝ առաստաղը կաթում է, պատերը վնասված են։ Եվ որպես հետևանք Իսաբակյանը լավագույն գործերը, որ ներկայացված են սրահում գտնվում են ոչնչացման վտանգի տակ»,- հայտնեց ռեկտորը։
«Պատվաբեր չէ,- հայտարարեց Իսաբեկյան կրտսերը՝ խոսելով նախկին իշխանությունների մասին,- նախկին քաղաքապետը հպարտանում էր ժողովրդական նկարչի գործերով, սակայն կոնկրետ ոչ մի քայլ չի արել դրանք պահելու և փրկելու գործում։ Այժմ երբ նոր քաղաքապետ ունենք, իմ մեջ կրկին հույս է արթնացել, որ պատկերասրահում առաջացած խնդիրները հնարավոր է լուծել»։











