Քառորդ դարից ավելի շենքի 4-րդ հարկում կայանած ավտոմեքենան իջեցվել է բակ: «Жигули» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Թբիլիսի Դիգոմի թաղամասի բնակիչ Ռեզո Էնոուկիձենին: Տղամարդն ամբողջ կլյանքում երազած մեքենան ձեռք է բերել դեռ 1991-ին, բայց մեքենայի ղեկին նստելու ու այն վարելու բերկրանքը վեջինս այդպես էլ չի վայելել, քանի որ այն գնելու հենց նույն գիշերը գողացել են «Жигули»-ու անվադողերը: Տղամարդն էլ ջղայնացել է ու որոշել միշտ աչքի տակ պահել իր երազանքների տրանսպորտային միջոցը: Վերամբարձ կռունկի միջոցով նա ավտոմեքենան տեղադրել է իր տան պատշգամբում ու խոստացել է այն իջեցնել միայն այն ժամանակ, երբ լավ ժամանակներ կլինեն։
Քառորդ դարից ավելի պատշգամբում կայանած ավտոմեքենան Ռեզոն խնամել է մշտապես, մաքրել է, լվացել է, բայց այդպես էլ նոր անվադողեր չի գնել ու երթևեկել դրանով:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=DpZbE8k3ZGM









