Գերմանիայում նախօրեին խուզարկություն է անցկացվել «Deutsche Bank»-ի մի քանի գրասենյակներում՝ այդ թվում Ֆրանկֆուրտի շտաբ-բնակարանում: Քննությունն իրականացվում է փողերի լվացման գործի շրջանակում, փոխանցում է «Bloomberg»-ը:
Խուզարկություններին մասնակցել է մոտ 170 իրավապահ:
Նշվում է, որ սկանդալային «Պանամական դոսյեի» հրապարակումից հետո՝ պարզվել է, որ «Deutsche Bank»-ի հաճախորդների համար ստեղծվում էին օֆշորային հաշվեհամարներ: Կասկածյալների դերում հայտնվել են բանկի աշխատակիցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Deutsche Bank»-ը փողերի լվացմամբ է զբաղվել «Danske Bank»-ի միջոցով: