Foto

«Հրապարակ». Քննարկումների առանցքում իրազեկման ակցիաներն են

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի ձերբակալության գիշերը՝ նոյեմբերի 4-ին, մեկ տասնյակից ավելի ուժերի ներկայացուցիչները հավաք արեցին Կարապետյանի տանը, որը Նարեկ Կարապետյանը վարեց: Նրանք միասնական օրակարգ մշակեցին, հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված, որի շուրջ կոնսենսուս տեղի ունեցավ։ Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր հավաքները շարունակվում են, մինչ օրս տարբեր ֆորմատներով 3-4 հավաք են անցկացրել: Հավաքվում են, որպես կանոն, «Ուժեղ Հայաստանի» Տերյան փողոցի գրասենյակում: 

Քննարկումների առանցքում այս պահին իրազեկման ակցիաներն են։ Ընդդիմադիրները փորձելու են հանրությանը՝ յուրաքանչյուր քաղաքացու տեղ հասցնել իշխանության մտադրությունների մասին, թե ինչու են ուզում Սահմանադրությունը փոխել: 

Իսկ Նիկոլ Փաշինյանը տարատեսակ անլուրջ, բանանային սցենարներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական անվտանգային, սպառնալիք հանդիսացող հարցերից: Հենց այս պատճառով ընդդիմադիրները կարծում են, որ այժմ առավել քան կարևոր է հանրությանը տեղեկացնել իրական մարտահրավերների մասին, որպեսզի Փաշինյանին ու իր խմբակին չհաջողվի տարբեր շոուներով բթացնել ժողովրդի զգոնությունը»։