Եվ ահա, փոքրիկ տղան ստանում է պատասխան նամակ՝ փոստի աշխատողի կողմից։ Տղամարդը գրում է, որ այդքան կարևոր նամակը տեղափոխելու ճանապարհին խնդիրներ են առաջացել, սակայն դրանք լուծվել են և բացիկը հասել է նշված հասցեով։
«Թանկագին Ջեյս, ես պարզապես ուզում էի հայտնել, որ մեզ հաջողվել է հասցնել այդ կարևոր նամակը ձեր հայրիկին՝ երկինք։ Սակայն ճանապարհին հեշտ չէր խուսափել աստղերից և այլ գալակտիկական օբյեկտներից։ Վստահ եղիր՝ այն տեղում է»։
Թիերի Քոփլանդը գրել է, որ իր որդին շատ երջանիկ է եղել նման պատասխան ստանալով։ Նա շնորհակալություն է հայտնել փոստի աշխատակիցներին, որոնք, նրա խոսքով, պարզապես կարող էին անտեսել փոքրիկ անծանոթ տղայի սրտի խոսքը։
Vesti.am











