Լեռնային Ղարաբաղի Հանարպետության ղեկավար Բակո Սահակյանի այցը Ռուսաստան դիտարկվում է որպես մասնավոր այց։ Այդ մասին բրիֆինգի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր այց։ Նրա կարգավիճակը ակնհայտ է»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցին։
Նրա խոսքով՝ Սահակյանի այցը չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ միջազգային պայմանավորվածությանը և ոչ էլ ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի ունեցած առաքելությանը։
«Ռուսական կողմի պահանջները, որոնք արտահայտվել են ադրբեջանական կողմի վերջին հայտարարության մեջ, մեր տեսակետից անհիմն են», - ասաց Զախարովան:
Ավելի վաղ Բակո Սահակյանն այցելել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ: Սա Բաքվում բողոքի նոտա է արթնացրել։
Vesti.am









