Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է «Աշխարհ-2018»-ի լավագույն դարպասապահ՝ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի(IFFHS) վարկածով։
Բելգիացին զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 181 միավոր։ Երկրորդ տեղում անգլիական «Տոտենհեմ Հոտփսուրի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լորիսը՝ հավաքելով 109 միավոր, իսկ երրորդ հորիզոնականում իտալացի Ջանլուիջի Բուֆոնն է՝ 59 միավորով։
Vesti.am









