«Միայն «Մարտի 1»-ի գործով վերջին վեց ամսում հարցաքննվել է 1000-ից ավել անձ»,- այսօր ՀՔԾ-ի օրվան նվիրված միջոցառման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ, քաղաքացիներից և պետական տարբեր հիմնարկներից կատարվել են 85 առգրավումներ, նշանակվել է 23 փորձաքննություն, այդ թվում՝ բարդ ու համալիր»,- շարունակեց նա։
Ամփոփելով 6 ամիսը՝ Խաչատրյանը նաև նշեց, որ փորձաքննության է ներկայացվել 140 միավոր հրազեն, մեծ քանակությամբ զինամթերք։
Vesti.am









