Foto

Արմեն Աշոտյանին կանչել են հարցաքննության

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանին կանչել են հարցաքննության:

«Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռևս որպես վկա։

Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։

Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։

Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում ))»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը: