ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում:
«Վարչապետի պաշտոնակատար պրն. Ն.Փաշինյանին
Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովրդին հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհիկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – «Իմ քայլ» ձևաչափով` 1-ին համարների մակարդակով: Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (Հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության:
Վիգեն Սարգսյան ՀՀԿ 1-ին փոխնախագահ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:









