ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն սկսվել է կոպիտ խախտումներով:
«Քարոզարշավը սկսվել է սահմանված ժամկետներից առաջ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա չի գնահատել որպես օրենքի խախտում: Նա նկատեց, որ առաջին օրվանից քարոզարշավը եղավ կոպիտ, սև փիառով:
Ես հորդորում եմ բոլորին անցնել դրական դաշտ, որտեղ ամեն մարդ պետք է ասի իր ուզածը և անի իր անելիքը: Ընդդեմ քարոզարշավը արդյունավետ չէ երկրի համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:









