Foto

Սթիվի Ուանդերը Կալիֆոռնիայում հանդես կգա հրդեհների զոհերի հիշատակին նվիրված համերգով

Ամերիկացի հայտնի երաժիշտ Սթիվի Ուանդերը դեկտեմբերի 9-ին բարեգործական համերգ կունենա՝ կալիֆոռնիական հրդեհներից տուժածների համար։ Այդ մասին հայտնում է «Associated Press»-ը։

Երաժիշտը հայտնել է, որ «The Stevie Wonder Song Party: A Celebration of Life, Love & Music» շոուի ժամանակ հավաքված միջոցները կհանձնվեն նրանց, ովքեր հրդեհի հետևանքով մնացել են առանց տանիքի և հարազատների։

Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ելույթը պետք է առանձնահատուկ լինի։

Հիշեցնենք, որ այս հրդեհը նահանգների պատմության մեջ ամենակործանարարն է, որի հետևանքով զոհվել է շուրջ 88 մարդ։ Շուրջ 200 մարդ համարվում է անհետ կորած։

Vesti.am