25-ամյա ռուս մոդել, «Միսս Մոսկվա 2015» տիտղոսակիր Օկսանա Վոևոդինան ամուսնացել է Մալազիայի թագավոր Մուհամմեդ V-ի հետ: Շքեղ հարսանիքը տևել է մի քանի օր՝ «Barvikha Concert Hall» սրահում:
Աղջկա ամուսինը նրանից 24 տարով մեծ է, սակայն տարիքային այսպիսի տարբերությունը նորապսակներին չի հուզում: Հանուն ամուսնու նա 6 ամիս առաջ մահմեդականություն է ընդունել և նոր անուն ստացել՝ Ռիհանա: Այդքան զոհաբերությունից հետո, սակայն նրան չի հաջողվել թագուհու տիտղոսին արժանանալ՝ այն տրվում է միայն մալազիական արմատներ ունեցողներին:











