Foto

Մոուրինյոն ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել նստել տանը և հեռուստացույցով ֆուտբոլ դիտել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր ֆուտբոլիստները չպետք է ճնշում զգան սեփական հարկի տակ խաղալիս:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Յանգ Բոյզի» հետ հանդիպումից առաջ Մոուրինյոն հայտարարել է, թե ովքեր ճնշում են զգում, թող մնան տանը.

«Եթե դուք ճնշում եք զգում սեփական մարզադաշտում խաղալիս, խորհուրդ եմ տալիս մնալ տանը:

Նստեք ձեր տանը և հեռուստացույցով ֆուտբոլ դիտեք: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ճնշում զգալ, երբ խաղում ես սեփական երկրպագուներիդ առաջ, ովքեր աջակցում են քեզ: Ես երբեք խնդիրներ չեմ ունենում տնային հանդիպումների ժամանակ:

Շատերը կարծում են, թե ես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին կոչ եմ անում զգուշավոր խաղալ, սակայն դա այդպես չէ: Ես ցանկանում եմ, որ մենք միշտ ագրեսիվ սկսենք հանդիպումները: Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները հենց մեկնարկից գեղեցիկ և արդյունավետ խաղ ցուցադրեն, ոչ թե գոլ բաց թողնեն և փորձեն փրկվել»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերել «Independent»-ը:

Vesti.am