«Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 2018 թվականին աննախադեպ առաջընթաց է գրանցել»,-այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` անդրադառնալով ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքներին:
«Համաշխարհային տնտեսական ֆորումը հանդիսանում է միակ միջազգային կազմակերպությունը, որը տարեկան կտրվածքով հաշվարկում և գնահատում է աշխարհի բոլոր երկրներում մրցակցային միջավայրը: Այս տարվա գնահատականներով Հայաստանը 2018 թվականին տնտեսական մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով և ներկայումս աշխարհի 140 երկրի շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն»,-ասաց Շաբոյանը:
ՀՀ-ն այս առումով առաջ է գտնվում նաև ԵԱՏՄ անդամ երկրների շարքում՝ Ռուսաստանը զբաղեցնում է 63-րդ, Ղազախստանը՝ 84-րդ, Ղրղզստանը՝ 102-րդ տեղը:









